Իրանից հում նավթի և գազային կոնդենսատի արտահանումը մայիսին աճել է մինչև օրական 1,7 միլիոն բարել և  2019 թվականի մայիսին ԱՄՆ ամբողջական պատժամիջոցների սահմանումից հետո հասել 5 տարվա առավելագույնին, գրում է Irantoday-ը։

Ըստ Իրանի մաքսային վիճակագրության՝ Իրանի ընթացիկ ֆինանսական տարվա (որը սկսվել է մարտի 21-ին) առաջին երեք ամիսների ընթացքում տարեկան կտրվածքով նավթի վաճառքից եկամուտներն աճել են 34,8%-ով՝ հասնելով 12 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Վերլուծական Kpler ընկերության տվյալներով՝ Իրանը 2023 թվականի գարնանն օրական 1,194 միլիոն բարել հում նավթ և գազային կոնդենսատ է արտահանել։

Երկրի նավթի արտահանումը 2024 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 30%-ով, մինչդեռ միջազգային շուկաներում նավթի գներն նշված ժամանակահատվածում աճել են մոտ 7%-ով։