Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում հարաբերությունները դրականորեն են զարգանում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ առանցքային հարցում՝ առևտրատնտեսական փոխգործակցության հարցում, մեր հարաբերությունները դրական են զարգանում. ավելի քան չորս միլիարդ շրջանառություն և 4,3-4,5 միլիարդ ուղղակի ռուսական ներդրումներ են Ադրբեջանի տնտեսության մեջ։
Միտումը լավ է, առաջին կիսամյակում արդեն կա, իմ կարծիքով, 13 տոկոս աճ։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ դրական է զարգանում»,- ասել է ռուսական պետության ղեկավարը։




























