Ադրբեջանը վճռական է տրամադրված իր տարածքում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքները զարգացնելու հարցում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք վճռական ենք ընդլայնելու միջանցքի ենթակառուցվածքը Ադրբեջանի տարածքում։ Թեև այն ֆիզիկապես գոյություն ունի, սակայն չի համապատասխանում այն մտադրություններին, որոնք ունեն մեր գործընկերներն ու հարևանները՝ առավելագույնս օգտագործելու այս նախագիծը»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։





























