Երեւանում, նոյեմբերի 28-29-ին, տեղի կունենա ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որին մասնակցելու են ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) առաջնորդներ ու ներկայացուցիչներ:
Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրված հանդիպմանը կմասնակցեն Մոսկվայի եւ Համայն ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Նիստին ակնկալվում է նաեւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-Ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի եւ Համայն Վրաստանի Իլիա Բ Պատրիարքի ներկայությունը:


























