Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում, այսօր` նոյեմբերի 24-ին, բացվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության` տեխնիկական առաջարկների փաթեթները:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին մասնակցելու հայտեր են ներկայացրել 4 կազմակերպություններ. համատեղ ձեռնարկություն` Safege (Բելգիա) եւ Eptisa (Իսպանիա), Կոնսորցիում` Roughton International Ltd. (Միացյալ Թագավորություն) , WYG International Ltd. (Միացյալ Թագավորություն) եւ “Ճաննախագիծ” (Հայաստան), համատեղ ձեռնարկություն` Renardet Ingenieurs Conseils S.A. (Շվեցարիա), Bonifica Italia S.r.l.&nbs! p; (Իտալիա) եւ Sambo Engineering Co., Ltd (Կորեա): Երկու ընկերություններ` SNC Lavalin (Կանադա) եւ կոնսորցիում ` Destia Finnroad Ltd (Ֆինլանդիա), Swedish National Road Consluting AB (Շվեդիա) , Sweco International AB (Շվեդիա), «Ճաննախագիծ» (Հայաստան) պաշտոնապես հայտնել են, որ չեն ներկայացնելու տեխնիկական եւ ֆինանսական առաջարկներ:
Նշենք, որ այսօր բացվել են միայն տեխնիկական առաջարկները եւ դրանց գնահատման գործընթացն ավարտելուց, համապատասխան հավանությունները ստանալուց հետո, հրապարակայնորեն կբացվեն այն կազմակերպությունների ֆինանսական առաջարկները, որոնց տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները կբավարարեն պահանջներին:
Տեղեկացնենք, որ մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքերում `2011թ. մայիսի 26-ին: Մինչեւ նշված վերջնաժամկետը հետաքրքրության հայտեր են ներկայացրել 21 կազմակերպություններ, որոնցից իրենց որակավորմամբ լավագույն վերոնշյալ 6 կազմակերպությունները գնահատող հանձնաժողովի կողմից ընդգրկվել են կարճ ցուցակում, որը հաստատվել է ԱԶԲ-ի, այնուհետեւ Կառավարման խորհրդի կողմից:
Այդ կազմակերպություններին ուղարկվել է տեխնիկական եւ ֆիա անսական առաջարկներ ներկայացնելու հրավեր, եւ այդ առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2011թ.-ի նոյեմբերի 24, ժամը 17:00 Երեւանի ժամանակով:



























