Atlantic Council հետազոտական կենտրոնի փորձագետները ներկայացրել են ազատության ինդեքսը։ Զեկույցը նվիրված է պետություններում ազատության հետ կապված իրավիճակին։

Դրանում փորձագետները դասակարգում են 164 պետություններ՝ ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ կոռուպցիայի, քաղաքացիական իրավունքների, ընտրությունների ազատության, քաղաքական իրավունքների և դատական անկախության մակարդակի:

Ազատության ինդեքսում Հայաստանն ունի միջինը 100-ից 68,8, Ադրբեջանը՝ 47,9 (ցածր), Վրաստանը՝ 73,4, Ռուսաստանը՝ 42,5։