Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ոստիկանությունը 23 դիակ է հայտնաբերել, որոնք սպանվել են բռնի մահով: Հաղորդվում է, որ նախնական տվյալներով, սպանվածները նարկոկարտելի զոհեր են եղել: Մարմինները գտնվել են երկու բեռնատար եւ մեկ մարդատար մեքենաներում, որոնք կայանված են եղել ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ նոյեմբերեի 25-ին պետք է Գրքի միջազգային տոնավաճառ բացվի:
«Գազետա.ռու»-ն հաղորդում է, որ մեքենաներից մեկում մարդասպանները հաղորդագրություն են թողել, որի բովանդակությունը չի հրապարկվում:
Նշենք, որ սա վերջին օրվա ընթացքում Մեքսիկայում երկրորդ զանգվածային սպանության դեպքն է. նախօրեին Կուլիկանա քաղաքում եւս 23 մարդ էր սպանվել:



























