«Ատլանտյան խորհրդի» հետազոտական ​​կենտրոնի փորձագետները ներկայացրել են «բարեկեցության ինդեքսը»։ Զեկույցը կենտրոնանում է երկրների բնակիչների բարեկեցության մակարդակի վրա։

Վարկանիշի հեղինակները հաշվի են առել այնպիսի չափանիշներ, ինչպիսին են առողջապահության և կրթության մակարդակը, հասարակության մեջ անհավասարությունն ու փոքրամասնությունների դիրքը։

Բարեկեցության ինդեքսով Հայաստանը 100-ից 72,2 միջին ցուցանիշ ունի, Ադրբեջանը՝ 67,7(միջին ցուցանիշ),  Վրաստանը՝ 75, իսկ Ռուսաստանը՝ 70,7։