Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրատեղամասերի աշխատանքը նորից երկարացվել է, այս անգամ մինչեւ 22.00-ն։ Այս մասին տեղեկացրել է Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին, տեղեկացրել է IRIB-ը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ընտրատեղամասերում աշխատանքը երկարացվել է մինչեւ 20.00-ն։

Նախագահական աթոռի համար պայքարում են առողջապահության նախկին նախարար, 69-ամյա բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը, եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։