Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը հայտնել է, որ Իրանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ եւ հիմնված են փոխադարձ շահերի եւ հարգանքի վրա։ Այս մասին Մոխբերը հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում։

Նա նշել է, որ Իրանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ եւ ընդլայնվում են փոխադարձ շահերի եւ հարգանքի հիման վրա, տեղեկացրել է IRNA-ն։

Իրանի նախագահի պաշտոնակատարն ավելացրել է, որ երկու երկրները լի են վճռականությամբ՝ շարունակելու եւ ընդլայնելու համակողմանի համագործակցությունը տնտեսական, առեւտրային եւ էներգետիկ հատվածներում։

Սի Ծինփինը, իր հերթին, ընդգծել է, որ Չինաստանի քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ չի գտնվում արտաքին գործոնների ազդեցության տակ։