Ընտրատեղամասերի աշխատանքը Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նորից երկարացվել է, այս անգամ՝ մինչեւ ժամը 00.00-ն։ Այս մասին տեղեկացրել է Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին, տեղեկացրել է IRIB-ը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ընտրատեղամասերի աշխատանքը երկարացվել է սկզբում մինչեւ 20.00-ն, հետո՝ մինչեւ 22.00-ն։

Նախագահական աթոռի համար պայքարում են առողջապահության նախկին նախարար, 69-ամյա բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը, եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։