Ավստրալացի եւ ճապոնացի հնագետների խումբը Թիմոր կղզու արեւելյան ափերին, Ջերիմալայ քարանձավում հայտնաբերել է աշխարհում հնագույն ձկնորսական կարթերն ու ձկնորսության այլ հետքեր:
Ինչպես տեղեկացնում է Science ամսագիրը, ամենահին կարթերը 23 հազ. տարեկան են: Հայտնագործության հեղինակները Կանբերայի ազգային համալսարանի գիտնականերն են` Սյու Օ’ Քոնորի ղեկավարությամբ:
Համաձայն համընդհանուր տեսության` մոտավորապես 50 հազ. տարի առաջ մարդկանց մի խումբ թողել է Աֆրիկան եւ հաստատվել Ավստրալիայի ափերին: Ամենայն հավանակությանմբ, այդ վերաբնակները լավ ծովագնացներ են եղել, սակայն գիտնականները ոչ մի ապացույց չեն կարողացել գտնել հօգուտ այն վարկածի, թե «միգրանտները» իրենց ճանապարհորդության ժամանակ ձուկ են որսացել:
Օ’Քոնորն ու նրա գործընկերները հաշվարկել են, որ առաջին ձկնորսները կղզում հայտնվել են մոտ 42 հազ. տարի առաջ: Մոտավորապես 38 հազ. տարի առաջ Ջերիմալայ քարանձավն անմարդաբնակ է դարձել. ամենայն հավանականությամբ դա կապված է եղել ծովի մակարդակի իջեցման հետ: Ձկնորսները կարող էին պարզապես տեղափոխվել այլ քարանձավ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:


























