Պարսից ծոցի իրանական Բանդար Աբբաս նավահանգստի մոտ վթար է տեղի ունեցել Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի նավի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Գործակալության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել նորագույն «Sahand» ականակրի հետ։ TASNIM   գործակալության հաղորդմամբ, միջադեպի հետևանքով տուժածներ կան։

Հունիսի վերջին բրիտանական ռազմածովային ուժերի ծովային առևտրական գործողությունների համակարգման կենտրոնը հայտնել էր Եմենի Հոդեյդա նավահանգստի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին: Միջադեպը տեղի է ունեցել նավահանգստից 65 ծովային մղոն դեպի արևմուտք: Հայտարարությունից բխում է, որ հարձակվել են Միացյալ Թագավորության նավի վրա։

Ավելի վաղ UKMTO-ն հայտնել էր Եմենի Ադեն քաղաքի մոտ բեռնատար նավի վրա հարձակման մասին: Նույն օրը Եմենի հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել էր, որ ապստամբ «Անսար Ալլահ» շարժման անդամները Կարմիր ծովում հրթիռներ են արձակել ամերիկյան «Դուայթ Էյզենհաուեր» ավկանակրի ուղղությամբ։