ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսինը՝ Դուգլաս Էմհոֆը, վարակվել է նոր կորոնավիրուսով, նա հիվանդության ախտանշաններ չունի։ Այս մասին նշվել է այն հայտարարությունում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Երեկ երկրորդ ջենթլմենի COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել այն բանից հետո, երբ նրա մոտ թույլ արտահայտված ախտանշաններ են երեւացել»,- նշվել է փաստաթղթում։ Դրանում փաստվել է, որ Էմհոֆը ավելի վաղ պատվաստվել էր, երեք անգամ վերապատվաստվել։
Մամուլի ծառայությունում նշել են, որ Էմհոֆի հիվանդությունն «ընթանում է առանց ախտանշանների, նա աշխատում է հեռավար ռեժիմով»։ Հարիսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել։
Էմհոֆը եւ Հարիսը ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ միասին մասնակցել էին ԱՄՆ Անկախության օրվա միջոցառումներին։





























