Ըստ նախնական պայմանավորվածության` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Այս տեղեկությքունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը:

Հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։  Հանդիպման պայմանավորվածությունը նախնական է։

Հիշեցնենք, որ սա կլինի Սիմոնյան Գաֆարովա երրորդ հանդիպումը: Սիմոնյանի և Գաֆարովայի նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 17-ին Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։