Եթե նույնիսկ Սյունիքով անցնող ճանապարհը մեր վերահսկողության տակ է, դու էլի խաղից դուրս ես մնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Խնդիրն այն է, որ Իրանը լուրջ հակազդեցություն է ցուցաբերում Արեւելք-Արեւմուտք ճանապարհին, որովհետեւ ինքը խաղից դուրս է մնում, այդ թվում կորցնում է Ադրբեջանի վրա ազդեցության լծակները, որովհետեւ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապված է Իրանի միջոցով, իսկ հիմա կարողանալու է Սյունիքով կապվել Նախիջեւանի հետ: Հետեաբար, մենք պետք է նախաձեռնողականություն ցուաբերենք, որ եթե Արեւելք-Արեւմուտքը աշխատում է, իրանի հակազդեցությունը նվազի: Իսկ դրա համար պետք է Իրան-Հայաստան-Վրաստան Սեւ ծովոն Եվրոպա  անցնող տարբեր ուղիներ աշխատեն եւ Իրանը ներգրավվի դրա մեջ: Արեւմուտքին պետք է համոզել, որ Իրանի հակազդեցությունը թուլացնելու համար որոշակի սանկցիաներ պետք է թուլացվեն:

Պատկերավոր ասած, եթե այս տարծաշրջանում երաժշտություն պատվիրողը մենք չենք լինելու, գոնե առաջին ջութակը մենք պետք է լինենք: Ավելի հստակ պետք է աշխատենք տարբեր կենտրոնների հետ, քո շահի ձեւակերպում եւ դրա համադրում տարբեր կենտրոնների հետ: Դրա համար ավելի խիզախ կառավարություն է պետք, որտը պետք է հենվի ուժեղ, կազմակերպված բանակի վրա: Ցավոք սրտի, պատերազմից հետո բանակ չի հաջողվում կառուցել»,- ընդգծեց Խանումյանը::