Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զրույցի ընթացքում Էրդողանը ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, շնորհավորել է Փեզեշքիանին։

РИА Новости-ին հայտնել է, որ ՌԴ նախագահ Պուտինը ևս հեռախոսազրույց է ունեցել Իրանի ընտրված նախագահ Պեզեշքիանի հետ, շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել։

Երկու ղեկավարները հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամությունը, հայտնել են Կրեմլից։