Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Թուրքիայի հետ «Բնական գազի ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագիրը, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Փաստաթուղթը կարգավորում է ադրբեջանական գազի մատակարարումը Թուրքիա մինչև 2030 թվականը։
Համաձայնագիրը միաժամանակ նախատեսում է համագործակցություն Բաքվի և Անկարայի միջև և կարգավորում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Թուրքիա թուրքմենական բնական գազի մատակարարման հարցը։




























