Հուլիսի 10-ին հանրապետությունում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +33+35։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+18+20, ցերեկը՝ +28+31,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+26, 

Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,

Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +29+34,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +22+25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+17+21, ցերեկը՝ +29+34,

Արարատում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +34+36, 

Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +22+25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+37,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +28+31։