Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նմանատիպ ահազանգ ստացվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են «Ford Transit» մակնիշի ավտոեմեքենայում պայթյունի հետևանքով առաջացած կրակը:

Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի:

Ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ դեպքի վայրից 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը «Ford»-ի վարորդն է:

Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականտիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը: