Հուլիսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Ալիևը շնորհավորել է Մասուդ Պեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նրան իր գործունեության մեջ հաջողություններ մաղթել։
Հաղորդվում է նաև, որ Ալիևն իրանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Ադրբեջան։
«Գոհունակությամբ ընդունելով հրավերը՝ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել մեր պետության ղեկավարին և իր հերթին Ադրբեջանի նախագահին հրավիրել պաշտոնական այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևը գոհունակությամբ է ընդունել հրավերը։





























