Ադրբեջանում ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական ​​հանձնաժողովի նոր քարտուղար է նշանակվել, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պետական ​​հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում նշանակվել է Ախմեդով Գազանֆար Ռովշան օղլուն։

Նշվում է, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր թոշակի անցած Իսմայիլ Ախունդովը։