Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղեկացրել է, որ խնդրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցել իր խաղաղ նախաձեռնությանը եւ միավորել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը։
«Ես խնդրել եմ պարոն նախագահին, որ նա աջակցի մեզ խաղաղության մեր առաքելությունում։ Մարտնչող կողմերի դիրքորոշումները նախկինի պես հեռու են միմյանցից։ Բայց եթե «խաղաղության բարեկամները» միավորվեն, միացյալ ջանքերով մենք կկարողանանք կատարել հաջորդ քայլը խաղաղության ուղղությամբ»,- ասել է Օրբանը տեսաուղերձում, որը հրապարակվել է Facebook սոցցանցում Էրդողանի հետ ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում բանակցությունների արդյունքների հիման վրա։
Հունգարիայի վարչապետը Թուրքիաի նախագահին անվանել է միակ պետական առաջնորդը, որը միջնորդության հաջող փորձ ունի Ուկրաինայի հակամարտությունում «ցորենի գործարքը» կնքելիս։



























