Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ժամանել է Մոսկվա մասնակցելու մարզիչների միջազգային կոնֆերանսի: Սակայն իտալական Сorriere dello sport-ը պնդում է, որ Մախաչկալայի Անժիի սեփականատեր Սուլեյման Քերիմովը պատրաստվում է Կապելոյին հրավիրել Անժի: Քերիմովի թեկնածուների ցուցակում են նաեւ Գուս Հիդինկը, Արսեն Վենգերը եւ Դիդյե Դեշամը, գրում է Sport-express.ru-ն:
Sovsport.ru-ն հաղորդում է, որ Կապելոյի եւ Քերիմովի հանդիպումը տեղի է ունենալու այսօր երեկոյան: Իսկ նախքան այդ Կապելոն Մեծ թատրոնում բալետ է դիտել:
65-ամյա Կապելոյի պայմանագիրն Անգլիայի հավաքականի հետ լրանում է Եվրո-2012-ից անմիջապես հետո:




























