Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մոնոպոլիայի իրավունք է ստացել Բելառուսիայի ամբողջ գազային առեւտրական համակարգի նկատմամբ: Նոյեմբերի 25-ին համաձայնություն է ստորագրվել «Բելտրանսգազի» 50 տոկոսի գնման վերաբերյալ, իսկ այդ ընկերության բաժնետոմսերի առաջին մասը ռուս մոնոպոլիստը ձեռք է բերել դեռ 2000-ական թվականներին:
Ի պատասխան` Մինսկը զեղչեր է ստացել գազի գնման համար. Ռուսաստանն ու Բելառուսիան պայմանագրեր են ստորագրել 2012-2014 թվերի գազի մատակարարման եւ փոխադրման համար, որի համաձայն` Բելառուսիայի համար գազի գնման գինը 2012-ին կազմել է 165,6 հազար կուբամետր: Բայց ընթացիկ տարվա վերջին Բելառուսիան վառելիք կստանա 244 հազար կուբամետրի չափով, որը նշված է 2006-ի ն կնքված պայմանագրում:
Համաձայնագրի կնքումից հետո Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսիայի «գազային պատերազմների» գործում «խոշոր պատառիկ է դրված», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























