Ազատության հրապարակում, որտեղ տեղի է ունենում Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, անջատվել է էլեկտրականությունը: Ցուցարարները դրան արձագանքեցին բողոքի սուլոցներով:
Այս կապակցությամբ, ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեզ տեղեկացրին էլեկտրամատակարարման խափանման մասին, բայց մենք ունենք պահեստային էլեկտրասնուցում, հետեւաբար մեր հանրահավաքը բոլոր դեպքերում չի դադարեցվի: Հաղթելու ենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա կատակեց, թե Վովա Գասպարյանը գլուխ է գովացել, թե իր աննախադեպ գործողությունների արդյունքում այսօրվա հանրահավաքը ձախողվել է, իսկ հիմա լույսերն անջատում է, որ «իր շեֆ Սերժիկն ուղիղ եթերում չտեսնի հանրահավաքի մարդաշատությունը»:




























