Հայ խորհրդարանականները դիտորդի կարգավիճակով մասնակցելու են ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի ընտրություններին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ հայ խորհրդարանականները հետեւելու են Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում ընթացող ընտրություններին:

Դեկտեմբերի առաջին կեսին Ազգային ժողովի պատգամավորները` Նաիրա Զոհրաբյանը եւ Արամ Սաֆարյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), Հերմինե Նաղդալյանը, Դավիթ Հարութունյանը, Արտակ Դավթյանը եւ Էդուրադ Շարմազանովը (Հայաստանի հանրապետական կուսակցություն), ԵԱԿՀ Խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ-ի եւ ԱՊՀ անդամ-երկրների միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակներում կուղեւորվեն ՌԴ: