Հուլիսի 12-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +32+34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+29, 

Լոռիում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+30,

Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +30+34,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+18+22, ցերեկը՝ +30+35,

Արարատում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+38, 

Արմավիրում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +36+38, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+22+24, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +33+35,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+29։