Գրիգորի Ռապոտան դարձել է Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության պետքարտուղար: Համապատասխան կարգադրություն են ստորագրել ՌԴ-ի եւ Բելառուսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Համաձայն ստորագրված կարգադրության` Ռապոտան կանցնի իր պարտավորությունների իրականացմանը 2011-ի դեկտեմբերի 15-ին, քառամյա ժամկետով: Նախկին պետքարտուղար Պավել Բորոդինը ազատվել է պաշտոնից` իր պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով:
2008-ի մայիսի 14-ից Գրիգորի Ռապոտան Պրիվոլոժյան դաշնային մարզում զբաղեցրել է ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնը:




























