Թաիլանդի իշխանությունները զգուշացրել են իրենց քաղաքացիներին, որ նրանք կարող են քրեական հետապնդման ենթարկվել Facebook սոցիալական ցանցում Like կոճակը սեղմելու համար իշխանությունների հասցեին ուղղված քննադատական հոդվածների տակ:

«Գազետա.ռու»-ն, վկայակոչելով The Guardian-ը, թաիլանդական իշխանությունները Facebook-ից օգտվողների նման վարքը համարելու են վիրավորանք միապետության հասցեին:

«Նա, ով Like կանի Facebook-ում Ձերդ գերազանցությանը վիրավորանք հասցնելու հետ կապված հոդվածների տակ, պետք է հեռացնի դրանք»,-հայտարարել է Թաիլանդի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Անուդիտ Նակորնտապը: