Բելգորոդի մարզում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, ով 10 000 ռուբլու պատճառով  սպանել է իրեն պարտքով գումար տված ռուս ծանոթի կնոջն ու երեխային:

Ինչպես փոխանցում է LRnews-ն, դեպքը տեղի է ունեցել Ստրոիտել քաղաքում:  Հայը ներխուժել է իր ծանոթի տուն եւ սպանել նրա կնոջը` հասցնելով դանակի 16 հարված որովայնի եւ կրծքավանդակի շրջանում: Այնուհետեւ մարդասպանը հափշտակել է տանը գտած ողջ գումարը` 200 000 ռուբլի:

Հանցագործության հետքերը թաքցնելու համար 25-ամյա երիտասարդը  բացել է գազօջախի փականը, ինչի հետեւանքով  հրդեհ է առաջացել:  Դեպքի վայր հասած հրշեջները հայտնաբերել են սպանված կնոջ մարմինը եւ դեռ կենդանի հինգ ամսական երեխային: Փոքրիկին հոսպիտալացրել են, սակայն փրկել այդպես էլ չի հաջողվել:

Ձերբակալվածը նման արարքը բացատրել է գումարի խիստ կարիքով: