Վրաստանում ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ Թբիլիսիի Գլդանի կոչվող թաղամասում կբացվի նոր տեխնիկական ուսումնարան, որի տնօրենը կլինի հենց ինքը, գրում է վրացական Tribuna.ge գործակալությունը:

«Արդեն ընտրել ենք այն վայրը, որտեղ կհիմնադրվի ուսումնարանն իր մարզական համալիրով, լողավազանով եւ ես պատրաստվում եմ դառնալ այդ ուսումնարանի տնօրենը: Սահմանադրությունը նախագահին չի արգելում դառնալ ուսումնարանի տնօրեն, թեեւ այն կարող է լինել նաեւ մեկ ուրիշը»,-ընդգծել է Սահակաշվիլին:

Նախագահի խոսքով, նման տեխնիկական ուսումնարանը մարդկանց հնարավորություն կնձեռի կոնկրետ մասնագիտություն ձեռք բերել, որպեսզի հետագայում մեծ հաջողություններ ունենա:

Հիշեցնենք, որ ուսուցիչների դպրոցը Սահակաշվիլին եւս վերջերս է հիմնադրել, որը նույնպես հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: