Լիբիայի տապալված, ապա սպանված առաջնորդ Քադաֆիի կողմնակիցները կարող են Ֆրանսիայում ապաստանի հույս ունենալ` չնայած իրենց համոզմունքներին: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այսօր` նոյեմբերի 25-ին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեան` ընդգծելով, որ ապաստանի իրավունքը գործում է բոլորի համար` անկախ համոզմունքից:
«Մենք մարդկանց չենք դատում նրանց անցյալի համար»,-ասել է Գեան` ավելացնելով, որ Ֆրանսիայում ապաստան տրամադրելու համար հաշվի է առնվում անձի նկատմամբ քրեական հետախուզման ռիսկը: «Եթե նրանց երկրում կան նորմալ գործող իրավապահ մարմիններ, միջազգային իրավունքին համապատասխան, ապա ոչ մի խնդիր չկա»,-եզրափակել է նախարարը:




























