Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը կարելի է ընդունել որպես ինֆորմացիա, բայց ոչ ավելին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդի այսօրվա ելույթին:
Այսօրվա հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» պայքարի արդար ընտրությունների համար, նրանց հետ հնարավոր է դիտարկել համագործակցության տարբերակներ: Նա շեշտել է, որ ասվածն իր անձնական կարծիքն է եւ չի արվում ողջ Հայ ազգային կոնգրեսի անունից: Առավել եւս դա համագործակցության առաջարկ չէ եւ կարող է ընդունվել միայն որպես քաղաքական վերլուծություն:
«Ամեն մի կուսակցություն ձեւավորում է իր գաղափարախոսությունը եւ դիրքորոշումն այս կամ այն հարցերում: ՀԱԿ-ի հետ համագործակցության հարց մեր կուսակցությունը չի դիտարկել: Նման հայտարարությունները կիմաստավորի եւ անհրաժեշտությոն դեպքում համապատասխան դիտարկումներ կանի մեր կուսակցական խորհուրդը»,- նշել է Վ. Բոստանջյանը:


























