Եվրոպական դատարանը նախադեպային որոշում է կայացրել,  ըստ որի համացանցային պրովայդերներից չեն կարող պահանջել զտել համացանցի պարունակությունը, հեռացնել ծովահենային ֆայլերը, ինչպես նաեւ արգելափակել դրանք տարածողների մուտքը:

Ինչպես հաղորդում է  NEWSru.com-ը, դատավճիռը բելգիական Scarlet պրովայդերի եւ   երաժշտական ինդուստրիայի շահերը  ներկայացնող SABAM կազմակերպության   յոթամյա վիճաբանության արդյունք է: Դատաքննության սկիզբը դրվել էր դեռ 2004 թ-ին, երբ SABAM-ը Scarlet-ից պահանջեց մուտքի արտոնությունից զրկել այն այցելուներին, ովքեր ցանցից ծովահենային եղանակով  երաժշտություն են ներբեռնում: