Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրարշավը: Ինչպես փոխանցում է «Վեստի.ռու»-ն, իրավական տեղեկատվության www.pravo.gov.ru պորտալը հրապարկել է Դաշնային խորհրդի որոշումը` ՌԴ նախագահի ընտրությունները 2012 թ. մարտի 4 -ին նշանակելու մասին: Որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` որոշման հրապարկումից հետո կուսակցությունները եւ հասարակական միավորումները կարող են թեկնածուներ առաջադրել:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 24 -ին «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որը ղեկավարելու է կուսակցության ցուցակը խորհրդարանական ընտրություններում, առաջարկել էր գալիք նախագահական ընտրություններում առաջադրել գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: Սպասվում է, որ Պուտինի թեկնածությունը կառաջադրվի կուսակցության հերթական` նոյեմբերի 27-ին կայանալիք համագումարում:




























