Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրում Դոնեցկի Մետալուրգը 6:3 հաշվով առավելության հասավ Վորսկլայի նկատմամբ: Դոնեցկի թիմի կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Մարկոս Պիզելին:
Մետալուրգը 26 միավորով 6-րդ տեղում է: Առաջատարը Կիեւի Դինամոն է` 43 միավոր: Երկրորդ տեղում է ընթանում 42 միավոր վաստակած Շախտյորը:




























