Գերմանիայի մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել եւ ոչնչացրել են կատայի` թմրանյութ պարունակող բույսի խոշոր խմբաքանակ: Այդ բույսի տերեւները համարվում են թեթեւ խթանիչ:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, թմրանյութը հայտնաբերվել է Օնտեյնում` բեռնատարներից մեկում: Բեռի ընդհանուր քաշը եղել է մոտ 2,6 տոննա, նրա արժեքը սեւ շուկայում գնահատվել է 160 հազ. եվրո: Մեքենայի 38-ամյա վարորդը ձերբակալվել է` թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով:
Առագրավված քանակությունն անմիջապես ոչնչացվել է, բացի հետաքննչական միջոցառումների համար անհրաժեշտ քանակից: Գերմանիայի տարածքում արգելվում է կատայի ներկրումն ու տարածումը:



























