Զանգեզուրի միջանցքը ռազմավարական միջանցք է, որը կհամապատասխանի բոլոր կողմերի, հատկապես Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի շահերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող լրագրողների հետ զրույցում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ծառայում է բոլոր կողմերի շահերին։

Ըստնրա, Թուրքիան կշարունակի ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների առնչությամբ։