Աֆղանստանում 19-ամյա մի աղջկա դատապարտել են 12 տարվա ազատազրկման այն բանի համար, որ քրոջ ամուսինը բռնաբարել է նրան:
Ինչպես տեղեկացնում է CNN –ը, սկզբում աղջիկն ամաչել է պատմել կատարվածի մասին, սակայն երբ պարզվել է, որ նա հղի է, իրողությունը թաքցնելն արդեն անհնար է եղել: Ըստ աֆղանական օրենքների` աղջիկը մեղավոր է ճանաչվել ամուսնացած տղամարդու հետ արտաամուսնական կապի մեջ մտնելու համար եւ դատապարտվել 12 տարվա ազատազրկման:
Այժմ աղջիկն իր մեկամյա երեխայի հետ գտնվում է Քաբուլի բանտերից մեկում: Նրա համար բանտից դուրս գալու միակ ելքը բռնաբարողի հետ ամունանալն է: Ինքը` Գյուլնազը դեմ չէ, սակայն դա քիչ հավանական է, քանի որ բռնաբարողը նույնպես գտնվում է բանտում:



























