Պակիստանում ՆԱՏՕ-ի ուղղաթիռների կողմից գնդակոծումներին զոհ են գնացել 25 զինծառայողներ, 14-ը ծանր վիրավոր են: Նման ճշտված տվյալներ է ներկայացրել Reuters-ը` վկայակոչելով Պակիստանի բանակի ներկայացուցչին:

Պակիստանյան հեռուստաալիքները հաղորդում են, որ անվտանգության ուժերի հարձակումներից հետո երկրի հյուսիս-արեւմուտքում արգելափակել են ՆԱՏՕ-ի բեռների առաքումները:

Նշենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ուղղաթիռները առավոտյան Աֆղանստանից ներխուժել են Պակիստանի տարածք եւ գնդակոծել բլոկպոստը: