ԱՄՆ իշխանությունները վերջին շաբաթներին տեղեկություն են ստացել Դոնալդ Թրամփի դեմ իրանական դավադրության մասին, ինչը Գաղտնի ծառայությանը ստիպել է վերջին շաբաթների ընթացքում ուժեղացնել նախկին նախագահի անվտանգությունը, CNN-ին հայտնել են դրա վերաբերյալ տեղեկացված բազմաթիվ աղբյուրներ:
Աղբյուրները, սակայն, նշում են, թե որևէ նշան չկա, որ Թոմաս Մեթյու Քրուքսը, որը շաբաթ օրը մահափորձ էր արել ԱՄՆ նախկին նախագահի դեմ, առնչություն ունի այս դավադրության հետ։
CNN-ին խնդրին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ ընտրական ցիկլի քարոզարշավում ինչ-որ պահի դադարեցվել է ինքնաբուխ ոչ պաշտոնական միջոցառումների անցկացումը, երբ Գաղտնի ծառայությունը անվտանգության նկատառումներից ելնելով հյուրերին նախապես չէր ստուգում:
Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարել է, որ ներկայում հետաքննությունը որևէ կապ չի հայտնաբերել մահափորձն իրականացրած Թոմաս Մեթյու Քրուքսի և դավադրության որևէ օտարերկրյա կամ ներքին հանցակցի միջև:
Թշնամական արտաքին հետախուզության սպառնալիքը և Թրամփի ուժեղացված անվտանգությունը նոր հարցեր են առաջացրել շաբաթ օրը Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անվտանգության խախտումների մասին, և թե ինչպես է 20-ամյա երիտասարդին հաջողվել մուտք գործել մոտակա տանիք և կրակոցներ արձակել, որոնց արդյունքում վիրավորվել է նախկին նախագահը։





























