Ռեժիսոր Բիլ Քոնդոնի «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց. Մաս 1» ֆիլմը միայն ամերիկյան վարձակալական շուկայում մեկ շաբաթում 138 միլիոն դոլար է աշխատել եւ, երեւում է, չի պատրաստվում այդքանով բավարարվել:

Մեծ արձագանքի արժանացած, վամպիրների մասին այս ֆիլմը ակնհայտորեն լինելու է նաեւ այս շաբաթվա մեխը: «Սագային»  կդիմակայեն միայն մուլտֆիլմերը:

«Երջանիկ տոտիկներ 2» եւ «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» մուլտֆիլմերն այս շաբաթ-կիրակի օրերին «Սագայի» հիմնական մրցակիցը կդառնան համաշխարհային վարձույթում:

Կպայքարի նաեւ Walt Disney կինոընկերության «Մապետները» կատակերգությունը:

Նշենք, որ «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց. Մաս 1»  ֆիլմը հայկական վարձույթում հայտնվել է նոյեմբերի 18-ին: Մուլտֆիլմերի սիրահարները «Երջանիկ տոտիկներ 2» մուլտֆիլմը կարող են դիտել դեկտեմբերի 2-ից սկսած, տեղեկացնում է imdb.com կայքը: