Իրանը  մտադիր է լայնամասշտաբ ուսումնավարժանքներ անցկացնել Հնդկական օվկիանոսի միջազգային ջրերում:

Ինչպես հաղորդել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ  Հաբիբոլլահ Սայարին, «Վելայթաթ 90» անվանումով ուսումնավարժանքները կանցկացվեն Օսմանյան ծոցում ու Հնդկական օվկիանոսում եւ կներկայացնեն ռազմական վերջին ձեռքբերումները, հաղորդում է Fars գործակալությունը:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Իրանը նաեւ հայտնել էր, որ կավարտի «Բավար-373» հակահրթիռային համակարգի մշակման աշխատանքները, որը ռուսական  С-300 զենիթահրթիռային համալիրների համաբանությամբ է ստեղծվել: