Դաղստանի Կասպիյսկ քաղաքում  պայթեցվել է քաղաքի տեխնիկական գույքագրման բյուրոյի  պետ Էֆենդի Շիխբաբաեւի մեքենան:  Պայթյունի հետեւանքով նա վիրավորվել է, կտրվել է ոտքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետքննության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով  ժամը 13:20-ին, Լենինի անվան փողոցում: Փողոցը երթեւեկության համար փակված է, տեղում աշխատում է  հետաքննչական խումբը: