Բաղդադի մոտակայքում նոյեմբերի 26-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունի արդյունքում, ճշտված տվյալներով, 15 մարդ է զոհվել, 18-ը վիրավորվել են: AFP-ն նաեւ տեղեկացնում է, որ ոչ թե մեկ, այլ երկու պայթուցիկ սարքեր են գործել:
Ինքնաշեն պայթուցիկ սարքերը տեղադրվել են Բաղդադից 20 կմ հեռու գտնվող ճանապարհի կողնակին: Պայթյունները որոտացել են այն ժամանակ, երբ դրանց մոտով անցնելիս է եղել բանվորներ տեղափոխող բեռնատար մեքենան:


























