Նոր Զելանդիայի կառավարող կուսակցությունը` վարչապետ Ջոն Քեյի գլխավորությամբ, վստահ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում:
Ազգային կուսակցությունն ստացել է քվեների 48 տոկոսը, ինչը թույլ է տալիս 121 տեղանոց խորհրդարանում ստանալ 60 մանդատ: Նրա հիմնական մրցակից լեյբորիստական կուսկցությունն ստացել է 27,1 տոկոս (34 տեղ): Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 65 տոկոսը:
Վելուծաբանները կանխատեսում էին նացիոնալիստների հաղթանակը, սակայն կայուն գործունեության համար Քեյի կառավարությանն անհրաժեշտ կլինեն գործընկերներ մյուս կուսակցություններից, հաղորդում է AP գործակալությունը:



























