Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Մեծ Բրիտանիայում։ Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմում օգնական-արտաքին քաղաքական հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը։
«Հանդիպումն առաջարկել է բրիտանական կողմը, եւ «Հայաստանի վարչապետի հաժարումը դրանից նահանջ է խաղաղության օրակարգից», ընդգծել է Հաջիեւը։





























