Հուլիսի 19-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում եւ Արագածոտնում։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին ցերեկային ժամերին կիջնի մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ, ամպրոպի ժամանակ եւ երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +28+30։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +18+22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +25+28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+22, 

Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +20+24,

Տավուշում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +23+28,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +25+29,

Արարատում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+32, 

Արմավիրում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +29+31, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +30+32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +29+32,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+25։