2012 թվականի բյուջեն ներկայացված է, Շիրակի մարզի վթարային շենքերի ամրացման, կամ վերակառուցման նպատակով, հաջորդ տարի եւս գումարներ չեն հատկացվելու: Այդ մասին օրերս հայտարարեց Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ Գյումրի կատարած իր այցելության ժամանակ: Գյումրիում 88 վթարային շենք կա, 7300 բնակչով: Վերջիններիս դարձյալ տեղեկացվել  է, որ սպասելու են մինչեւ անօթեւաների հիմնախնդիրը վերջնականապես լուծում կստանա: Համաձայն օրենքի՝ վթարային շենքերը  յուրաքանչյուր 10 տարին մեկ պետք է ուսումնասիրվեն եւ անձնագրավորվեն: Սակայն կառավարությունը գումարներ չի հատկացնում նաեւ շենքերի անձնագրավորման համար:

Գյումրեցի սեյսմաբանների հաշվարկներով, մեկ վթարային շենքի ուսումնասիրման եւ անձնագրավորման համար կպահանջվի շուրջ 1 միլիոն դրամ գումար: Այդ մասին տեղեկացվել է նաեւ քաղաքաշինության նախարարությանը, միայն թե, այդ նպատակով երբեւիցե գումարներ  չեն հատկացվում:  Սեյսմիկ ծառայության հյուսիսային բաժանմունքի կառույցների սեյմսակայունության բաժնի վարիչ Կարեն Մխիթարյանի փոխացմամբ՝ խոսքերով, վերջին անգամ վթարային շենքերի լայնածավալ  ուսումնասիրություններ կատարվել են 6 տարի առաջ:

Գյումրիի 88 վթարային շենքերից 12-ը ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն: 7-8 բալ երկրաշարժերի համար նախատեսված շենքերը, այսօր 4 բալ երկրաշարժի դեպքում արդեն ենթակա են փլուզման: Դեռեւս մեկ տարի առաջ, վթարայինների բնակիչներին քաղաքաշինության նախարարությունից, հավաստիացրել էին, որ դրանք կվերակառուցվեն հաջորդ տարի: